Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ12 հունիսի 2008 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ գրող Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հեռագրում ասված «Անչափելի է այն կորուստը, որ կրեց Ձեր ժողովուրդն ու մշակույթը մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի վախճանով: Աշխարհում շատերը ղրղզական մշակույթ ասելով, առաջին հերթին, հասկանում են Չինգիզ Այթմատով` գրողի, ում ստեղծագործության մեջ կյանքի ամենաարդիական հիմնախնդիրները միահյուսվում են ավանդականին: Նրա ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ոչ միայն ներկային, այլեւ` պատմությանն ու ընթերցողների հաջորդ սերունդներին: Այթմատովի ստեղծագործությունը Հայաստանում քաջ հայտնի է ու գնահատված, նրա գրեթե բոլոր գործերը թարգմանված են հայերեն: Հայաստանի ժողովրդի անունից իմ ցավակցությունն եմ հայտնում Այթմատովի ընտանիքին եւ ի դեմս Ձեզ` Ղրղզստանի ողջ ժողովրդին: Միջնադարյան հայ մեծանուն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու խոսքերը, որ նա ընտրել էր իբրեւ իր վեպի բնաբան, այսօր, հիրավի, կարող ենք հասցեագրել իրեն. «Զոր գիրդ ընդ մարմնոյս Եվ բանդ ընդ հոգւոյս»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |