ԿԲ․ ՀՀ բանկերը գործում են Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքները հաշվի առնելով

ԿԲ․ ՀՀ բանկերը գործում են Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքները հաշվի առնելով

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ բանկերը գործում են Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքները հաշվի առնելով:

«Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության համաձայն օգոստոսի 6-ին և նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները», - ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռևս մինչև 2016 թվականի հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ։

Նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որևէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների և արգելքների պատշաճ իրագործումը։

Նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը սերտ գործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով։

Ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի հեթական պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրապարակած նոր պատժամիջոցների ամբողջական ցանկում է հայտնվել 50 բանկ, ազգային ավիափոխադրողը, նավաշինական ոլորտի 200 ներկայացուցիչ, երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---