ՆԱՏՕ-ն անվտանգության նոր ուժեր է ստեղծում Կոսովոյում

PanARMENIAN.Net - Կոսովոյում անվտանգության նոր ուժերի ստեղծմանն իր աջակցությունը հայտնելու մասին երեկ Բրյուսելում հայտարարել են ՆԱՏՕ-ի 26 երկրների պաշտպանության նախարարները: Հունիսի 15-ին ուժի մեջ է մտնում Կոսովոյի Սահմանադրությունը, ինչի կապակցությամբ Պրիշտինան ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նամակը երկրամասում քաղաքացիական առաքելության բարեփոխման մասին, որը պետք է հարմարեցնել այդ ամսաթվին:



ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերով, Դաշինքի ղեկավարությամբ սկզբում կսկսվի Կոսովոյի բանակի բարեփոխումը: Այն ստեղծվել է 1999 թվականին ՆԱՏՕ-ի աջակցությամբ ալբանական բանակի հիման վրա: Կոսովոյի ազատագրման բանակը կռվել է սերբերի դեմ: Անվտանգության նոր ուժերը կոչված են դառնալու պրոֆեսիոնալ եւ բազմազգ: Անվտանգության նոր ուժերի կազմում կլինի շուրջ 2500 մարդ, որոնք զինված կլինեն թեթեւ հրաձգային զենքով: Սկզբնական փուլում նրանց խնդիրը կլինի միայն արձագանքել արտակարգ իրավիճակներին եւ ապահովել քաղպաշտպանության գործառույթների կատարումը: Կոսովոյում անվտանգության պաշտպանության եւ արտաքին սահմանների պաշտպանության գործառույթները կշարունակեն կատարել KFOR ուժերը: KFOR-ի ուժերի քանակը Կոսովոյում շուրջ 16 հազար է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---