ՎիվաՍել-ՄՏՍ-ի առանց միջնորդավճարի հաշվի վերալիցքավորում՝ «Հայփոստում»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի առանց միջնորդավճարի հաշվի վերալիցքավորում՝ «Հայփոստում»

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայփոստը» տեղեկացնում են, որ այսուհետև «Հայփոստի» բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշվի վերալիցքավորում, ինչպես նաև վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի:

Գումարի փոխանցումը բաժանորդի հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---