ԶԼՄ. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխա կորդեգրեն Հայաստանից 9 նոյեմբերի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի հետ, որոշել է երեխա որդեգրել Հայաստանից: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Զույգն արդեն կապ է հաստատել Հայաստանի մանկատներից մեկի հետ, որտեղ եղել է 3 տարի առաջ: Ուստի, նրանք առաջիկա շաբաթներին մտադիր են կրկին այցելել Հայաստան և տղա երեխա որդեգրել այդ մանկատնից: Ըստ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի, Քանյեն և Քիմը որոշել են երեխային Սեմ անվանակոչել՝ Քիմի մեծ պապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, որն ավելի ուշ, ներգաղթելով ԱՄՆ, փոխել է անունը Սեմ Քարդաշյանի: Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1915-ի կոտորածի ժամանակ զոհված 1.5 մլն հայի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը սկսվել է Կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցչի այցը Բորդո, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման Միրզոյան․ 2023–ին ՀՀ–ն դիվհարաբերություններ է հաստատել Բոտսվանայի, Տրինիդադ և Տոբագոյի հետ 2024–ին Հայաստանը դիվանագիտական գրասենյակ կբացի Սերբիայում |