ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրել է VivaStart ծրագրի շրջանավարտների 9-րդ խմբին 9 նոյեմբերի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Կարևորելով վաճառքի և բաժանորդների սպասարկման մշակույթի զարգացումը Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտում՝ արդեն մոտ 3 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է VivaStart կրթական ծրագիրը: Կայացել է VivaStart-ի հերթական փուլի ավարտական արարողությունը, որի ընթացքում ծրագրի շրջանավարտները պարգևատրվել են հավաստագրերով: Իսկ ամենաբարձր ցուցանիշներ ապահոված չորս մասնակից՝ Հայկուհի Մարտիկյանը, Անի Կարապետյանը, ՄարիամՀակոբյանն ու Արսեն Հայրյանը, հավաստագրերի հետ մեկտեղ ստացել են Huawei Honor 7A սմարթֆոններ: 2018-ին իրականացվել է թվով 9-րդ VivaStart կրթական ծրագիրը, որին մասնակցել է մոտ 36 ուսանող: Նրանցից 8-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ֆրանկոֆոնիայի օրերին Կենտրոն վարչական տարածքում և «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոններում: VivaStart-ի շրջանակներում ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ վաճառքի և բաժանորդների սպասարկման վերաբերյալ տեսական գիտելիքներ, այնուհետև այդ գիտելիքները կիրառել գործնականում ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններում: Նախքան հավաստագրերի հանձնման արարողությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր «Կապերի հաստատման հմտություններ» խորագրով վարպետության դասընթաց: Դասընթացի ժամանակ շրջանավարտները ծանոթացել են ժամանակակից գործարար աշխարհում մեծ նշանակություն ունեցող կապերի հաստատման հմտություններին, դասընթացավարին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացրել սեփական պատկերացումնը: Հավաստագրերը հանձնելուց հետո դիմելով ծրագրի մասնակիցներին՝ Ռալֆ Յիրիկյանն ասել է. «Շատ կարևոր է, որ գիտելիքների ձեռքբերման ընթացքում դուք կարողացաք ուսումնասիրել ոլորտը և փորձեցիք հասկանալ ծառայությունների մատուցման ու բաժանորդային սպասարկման կարևոր փուլերն ու գործընթացը: Շուրջ երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակները երկուսն են. ուսանողների շրջանում զարգացնել վերլուծական միտքն ու հմտությունները, և նրանց նախապատրաստել աշխատաշուկայի համար: Ձեռք բերած գիտելիքների և փորձի շնորհիվ դուք պատրաստ եք սկսել ձեր կարիերան իբրև մասնագետներ՝ հատկապես սպասարկման ոլորտում», հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերության կողմից կազմակերպվող այս և նմանատիպ այլ ծրագրերը շարունակական բնույթ ունեն: 2015 թվականից մեկնարկած ծրագրին առ այսօր մասնակցել է ավելի քան 254 ուսանող: VivaStart-ի բազմաթիվ շրջանավարտներ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր կազմակերպություններում՝ ներառյալ հեռահաղորդակցության ու հարակից ոլորտներում: Նրանցից 22-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր սպասարկման կենտրոններում: Ընկերությունը մշտապես դիտարկում է մյուս շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |