Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ երկրներից է ճանաչվել![]() 9 նոյեմբերի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Which? սպառողների ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Մասնագետները վերլուծել են 20 ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունները 4 չափանիշով՝ հանցավորության մակարդակ, սպառնալիք առողջությանը, ահաբեկչության հավանականություն և տարերային աղետներ: Զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ վայրերն են համարվել Թուրքիան և Հարավային Աֆրիկան: Այդ երկրներում բարձր է հանցավորության մակարդակը, ինչպես նաև վիրուսներով վարակվելու վտանգը: Բոլոր պարամետրերով զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան: Իսլանդիային հաջորդում է ԱՄԷ-ն, սակայն Իսլանդիայի համեմատ, այդ երկրում ահաբեկչության վտանգն ավելի մեծ է: Երրորդ տեղում է Սինգապուրը, որին հաջորդում են Իսպանիան և Ավստրալիան, գրում է Lenta.ru-ն: Սեպտեմբերին Numbeo ծառայությունը, որը համեմատում է աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը, հրապարակել էր 2018-ի ամենաանվտանգ քաղաքների ցանկը: Ծառայության մասնագետները վերլուծել էին հանցավորության մակարդակը 327 քաղաքում և ամենաանվտանգ քաղաք էին ճանաչել ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |