Ավստրիացի սպան լրտեսել է հօգուտ ՌԴ-ի. Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի այցը Մոսկվա չեղարկվել է![]() 9 նոյեմբերի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Բացահայտվել է ավստրիացի սպայի լրտեսությունը հօգուտ Ռուսաստանի: Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսելը չեղարկել է այցը Մոսկվա: Ավստրիայի ԱԳՆ է կանչվել ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Հօգուտ Ռուսաստանի լրտեսելու մեջ են կասկածում ավստրիացի պաշտոնաթող մի սպայի: «Լրտեսությունն անթույլատրելի է և ռուսական լրտեսությունը Եվրոպայում նույնպես»,-ասել է Կուրցը, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, 70-ամյա պաշտոնաթող ավստրիացի լրտեսի ենթադրյալ գործունեության մասին հայտնել է «բարեկամ եվրոպական երկրի» հատուկ ծառայությունը: Կասկածյալն ընդունել է մեղքը: Սեբաստիան Կուրցը հավելել է, որ կասկածները, ամենայն հավանականությամբ, կհաստատվեն: Ռուսական կողմը տեխնիկական միջոցներ է տրամադրել ավստրիացի սպային, որի միջոցով էլ փոխանցվել է տեղեկատվությունը: Զալցբուրգցի սպան ՌԴ ռուսական հետախուզության հետ աշխատել է մոտ 20 տարի: Ինչպես գրել է Kronen Zeitung թերթը, իր ծառայությունների համար նա ընդհանուր առմամբ ստացել է 300,000 եվրո: Նա երկու շաբաթը մեկ շփվել է իր ռուս կուրատորի, ոմն Յուրիի հետ՝ տեղեկություններ փոխանցելով Ավստրիայի ՌՕՈւ, հրետանու, ծառայողական խորհրդակցությունների բովանդակության, իսկ վերջին շրջանում, նաև Ավստրիայում ներգաղթյալների հետ կապված վիճակի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |