Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն![]() 9 նոյեմբերի 2018 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ սահմանելով երկու ռեկորդ, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: 21-ամյա Մարտիրոսյանը հրում վարժությունում 230 կիլոգրամանոց ծանրաձող է բարձրացրել, ապա գլխավերևում պահել 240 կիլոգրամը՝ սահմանելով ինչպես երկամարտի (435 կգ), այնպես էլ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ: Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն: Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |