Ղարաբաղի հետ բանակցելու համար Բաքուն «պահանջում է հեռացնել Հայաստանին հակամարտության կարգավորման գործընթացից»14 հունիսի 2008 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու համար պաշտոնական Բաքուն «պահանջում է հեռացնել Հայաստանին հակամարտության կարգավորման գործընթացից», հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:«Հայաստանը այդ դեպքում պետք է ամբողջությամբ դուրս գա գործնթացից: Եթե Հայաստանը հեռանա Ադրբեջանի ներքին գործերին չխառնվելու պայմանով, մենք կարող ենք բանակցել հայ համայնքի հետ»,- նշել է Նովրուզ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |