Ալեքսիս Օհանյանը նոր հայկական կոնյակ է ներկայացրել՝ Shakmat (վիդեո) 13 նոյեմբերի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը ամուսնացած է հայտնի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, ներկայացրել է իր «գաղտնի նախագիծը»՝ Shakmat հայկական կոնյակը: Նախագիծը կյանքի կոչելու համար Օհանյանը Հայաստան էր այցելել: Shakmat-ը 23 տարեկան կոնյակ է, որը հասունացել է տեղական կովկասյան կաղնու տակառներում: «Սկզբնական փուլում մենք միայն 2400 շիշ կոնյակ ենք արտադրել, այնպես որ առաջ՝ դեպի shakmatbrandy.com կայքը, եթե ուզում եք գնել, քանի դեռ դա հնարավոր է»,-գրել է գործարարն իր ֆեյսբուքյան էջում: Մեկ շիշ կոնյակի արժեքը 100 եվրո է, զեղչով՝ 85 եվրո: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս և օգնել է «աշխարհին ներկայացնել այս 23 տարեկան հայկական ավանդույթը»: Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը հայտարարել էր նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը: «Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել էր լուսանկարի տակ Օհանյանը: Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |