Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին կարող է մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը16 հունիսի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Եթե կա խնդիրը լուծելու անկեծղ ցանկություն, ապա ոչ մի «նախադեպ» չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ ճանապարհին: Վերջերս Ադրբեջանում հասարակական կարծիքի հարցում է անցկացավել, որի արդյունքում պարզվել է, որ բնակչության 29 տոկոսը արտահայտվել է խնդրի լուծման ռազմական տարբերակի օգտին: Դա շատ վտանգավոր միտում է, որը ռազմատենչ հռետորության արդյունք է, որը մշտապես հնչում է Ադրբեջանում»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա համոզված է, որ աշխարհում չի գտնվի մեկ այլ նման երկիր, որը կպարծենար իր ռազմական ծախսերի տասնապատիկ ավելացմամբ, իսկ յուրաքանչյուր երրորդ բնակիչը պատերազմ ցանկանար: «Պատերազմը չի կարող պատասխան լինել, պատերազմը չի կարող լուծում հանդիասանալ: Բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Ուստի մենք հուսով ենք, որ հունիսի 6-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը մենք համարում ենք դրական եւ կառուցողական, թույլ կտա մեզ շարունակել բանակցությունները անցայլ տարի Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա` կարգավորման ուղիները գտնելու համար»,-ասել է Նալբանդյանը: Նա նաեւ համարում է, որ Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին կմոտեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Ես առավել լավատեսորեն եմ տրամադրված եւ հուսով եմ, որ բանակցային գործընթացն արդյունավետ կլինի: Ցանկացած դեպքում հարկավոր է առավելագույն ջանքերը գործադրել թույլ չտալու համար, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Հայաստանն այդ մոտեցումն է որդեգրել, եւ հուսով ենք, որ Ադրբեջանը նույնպես կգիտակցի դրա անհրաժեշտությունը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |