«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի հեռարձակման ժամկետը հայտնի է (վիդեո) 14 նոյեմբերի 2018 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի հեռարձակման ժամկետը հայտնի է: Նոյեմբերի 13-ին հրապարակվել է թիզերը, որը բաղկացած է նախորդ սերիաների կադրերից, իսկ վերջում ասվում է, որ եզրափակիչ եթերաշրջանը կմեկնարկի 2019-ի ապրիլին: Վերջին, 8-րդ եթերաշրջանի գործողությունը կսկսվի Վինթերֆելում, ուր Դեյներսը կգա իր բանակով: Այդ դրվագը հղում է սերիալի պիլոտային թողարկմանը, երբ Սթարքերին այցելում է թագավոր Ռոբերտը: Հուլիսին HBO ալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը հայտնեց, որ սագայի ավարտական մասի մասին «հետո դեռ երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |