Արփի գյուղը կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը![]() 14 նոյեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Արփի գյուղում, ամռան կեսերից շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչև տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն: Արփին կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը: Ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկմանն անհամբերությամբ սպասող բնակիչները, արտաքին լուսավորության խնդրի լուծումը կարևոր են համարում մի քանի տեսանկյունից. գոնե մասամբ կկրճատվի մայրաքաղաքի և իրենց գյուղի զարգացման տեմպերի միջև եղած տարբերությունը, երեկոյան ժամերին կավելանա մարդկանց հոսքն ու անվտանգությունը, կթեթևանա գյուղի ֆինանսական բեռը: «Կան խնդիրներ, որոնց լուծումը համակարգում է շատ հարցեր: Լուսավորությունը դրանցից մեկն է: Հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացին խոտհնձի է գնում երեկոյան ժամերի՝ շոգից խուսափելու համար: Իսկ այդ ժամանակ առաջանում է անվտանգության խնդիր. տարածքում կան վայրի կենդանիներ, որոնց մուտքը գյուղ լինում է երեկոյան ժամերի: Գյուղի արտաքին լուսավորությունը լուծման ենթակա հրատապ հարցերից է»,- ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավարը՝ Գագիկ Հովսեփյանը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը: Արփի գյուղի լուսավորության ապահովմանն աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային կարևոր ուղղություն դարձրած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Տեղում վստահ են, որ խնդրի կարգավորումը թույլ կտա համակարգել կարևոր այլ, օրինակ՝ առաջնային բուժօգնությանն առնչվող հարցեր. անհրաժեշտության դեպքում, երեկոյան ժամերին՝ հիվանդների տուն այցելությունն այլևս դժվար չի լինի: «Սովորաբար հիվանդությունները սրվում են երեկոյան ժամերին, և մենք, անհրաժեշտ ներարկումներ կատարելու կամ օգնություն ցուցաբերելու համար, ստիպված ենք լինում հիվանդի տուն հասնել մութ փողոցներով: Լուսավորության բացակայությունը բարդացնում է այդ ամենը. գյուղում մեքենա ոչ բոլորն ունեն, երբեմն էլ հիվանդի մոտ հասնելու համար նույնիսկ ուղեկցող չի լինում: Լուսավորությունն անհրաժեշտ է»,-նշել է ընտանեկան բուժքույր Նեկտար Մարտիրոսյանը: Գործընկեր կառույցների ջանքերով, ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը կմնա անցյալում: Կփոխվի հանրային սեփականության նկատմամբ գյուղացու վերաբերմունքն ու անտեսված չլինելու՝ նրա վստահությունը: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն կտա թեթևացնել գյուղի ֆինանսական բեռն ու նպաստել կայուն և մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |