ԵԽԽՎ-Ի ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Նախօրեին Լյուքսեմբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերի Դեւիսը եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը քննարկել են Լեռանային Ղարաբաղի գծով զեկույցի նախապատրաստմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը զեկույց է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունների վերաբերյալ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հովհաննես Հովհաննիսյանը, սեպտեմբերի վերջում կկայանա Թերի Դեւիսի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հետ, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղին առնչվող զեկույցի մշակման հետագա աշխատանքի ծրագիրը: Հովհաննես Հովհաննիսյանը հաղորդել է նաեւ, որ հոկտեմբերի կեսերին տեղի կունենա Թերի Դեւիսի այցը տարածաշրջան:
 Ուշագրավ
---