ԵՄ. Բալկանյան երկրների եւ Թուրքիայի եվրոպական հեռանկարը կասկածի տակ չի դրվում17 հունիսի 2008 - 14:58 AMT PanARMENIAN.Net - «ԵՄ-ի նոր բազային փաստաթղթի տապալումը հանրաքվեում կասկածի տակ չի առնում Եվրամիության հետագա ընդլայնման գործընթացը: Բալկանյան երկրների եւ Թուրքիայի եվրոպական հեռանկարը կասկածի տակ չի դրվում»,-ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Նադը: Նա նշել է, որ հունիսի 17-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կունենան առանձին հանդիպումներ Թուրքիայի եւ Խորվաթիայի ներկայացուցիչների հետ` նվիրված Եվրամիությանն այդ երկրների անդամակցության հեռանկարներին: Այդ հայտարարությունն ուղղակի հակասում է Եվրախորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթթերինգի կարծիքին, որը շաբաթ օրը հայտարարել էր, թե քանի դեռ ուժի մեջ չի մտել Լիսաբոնի պայմանագիրը եւ կյանքի չի կոչվել այնտեղ ամրագրված Եվրամիության բարեփոխումը, հետագա ընդլայնման մասին «խոսք անգամ լինել չի կարող», գրում են ԶԼՄ-ները: 2007 թվականի հոկտեմբերի 19-ին Լիսաբոնում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովում հավանության արժանացավ բարեփոխման մասին պայմանագիրը: 2008թ. հունիսի 12-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեում Լիսաբոնի պայմանագիրն առաջն պարտությունը կրեց: Եթե թեկուզ մեկ երկիր հավանություն չտա պայմանագրին, այն չի կարող ուժի մեջ մտնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |