Հուլիսին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգը17 հունիսի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբը (նստավայրը` Թբիլիսի), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերություների արդի վիճակի առնչությամբ` միաժամանակ կարեւորելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Որպես երկկողմ հարաբերությունների առաջընթացի վկայություն նշվեց, հուլիսի սկզբին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի Հայաստան կատարելիք պաշտոնական այցը:Դեսպան Եսթրաբը, իր հերթին, բարձր գնահատեց Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, եւ հույս հայտնեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը առավել կընդլայնվի հատկապես 2009թ., երբ ԵՄ նախագահությունը ստանձնի Չեխիայի Հանրապետությունը: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Եսթրաբը քննարկեցին միջազգային կազմակերպություններում հայ-չեխական համագործակցության հարցերը, տնտեսական, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |