Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը17 հունիսի 2008 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին երկու երկրների պաշտպանական ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձան նաեւ հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական համագործակցության, երկկողմ ռազմական համագործակցության խնդիրներ:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |