Ռուսաստանում հայազգի քաղաքացու սպանության կասկածանքով ձերբակալվել են երկու ադրբեջանցիներ17 հունիսի 2008 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Մեկ մարդ սպանվել է, երկրորդը` վիրավոր է` այսպիսին է երկու հայերի եւ երկու ադրբեջանցիների միջեւ հունիսի 9-ի երեկոյան Վոլգոգրադի շրջանի Վերխնի Երսուլան ավանի «ՎոյաԺ» սրճարանում տեղի ունեցած վիճաբանության արդյունքը: Ինչպես հաղորդել են ՌԴ դատախազությանը կից Վոլգոգրադի շրջանի Քննչական կոմիտեի քննչական վարչությունում, հավանաբար, կոնֆլիկտը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, որից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ հայ դանակահարվել է, եւ մահացել է ստացած վերքից, երկրորդը գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում: Հարուցվել է քրեական գործ 30 հոդվածի 3 մասով, 105, մաս 2, կետ «ա»` «մահափորձ»: Ներկայումս երկու կասկածյալները ձերբակալված են: Հայտնի է, որ երկու երիտասարդները (1985 եւ 1986թ.) չունեն ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի քաղաքացիություն, սակայն արդեն շուրջ 15 տարի է, ինչ բնակվում են շրջանում եւ կատարում են գյուղատնտեսական աշխատանքներ, հաղորդում է «Վիսոտա 102» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |