ԱՄՆ պատվիրակները ՀՀ-ում գործադիրի և գործարարների հետ Իրանի դեմ պատժամիջոցներն են քննարկել

ԱՄՆ  պատվիրակները ՀՀ-ում գործադիրի  և գործարարների հետ Իրանի դեմ պատժամիջոցներն են քննարկել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-16-ն ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը Երևանում է ՀՀ կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննարկել են Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:

Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ:

Նշվում է, որ ամերիկյան կողմն ընդգծել է Իրանի իշխանությունների «բացասական վարքագիծը առավելագույն տնտեսական և դիվանագիտական ճնշումներով փոխելուն ուղղված ԱՄՆ ջանքերը»՝ միաժամանակ նախանշելով գործակցության ոլորտներ գործընկեր պետությունների հետ, ինչպիսին է՝ Հայաստանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել էր, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները պետք է վեր լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից:

«Մեր այս դիրքորոշումը ԱՄՆ-ի պատվիրակության համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի», - ասել է Փաշինյանը՝ հորդորելով չվերագրել որևէ այլ երկրի պաշտոնյայի հայտարարություն ՀՀ կառավարությանը, քանի դեռ դրա հեղինակը կառավարությունը չէ:

Ավելի վաղ իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համաձայն իրանական աղբյուրից ստացված տեղեկատվության, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալական ուղերձ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Թեհրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշման համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---