Հունիսի 19-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կսկսի Հայաստանում նոր դեսպանի թեկնածության քննարկումը18 հունիսի 2008 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կսկսի Հայաստանում նոր դեսպանի` Մարիա Յովանովիչի թեկնածության քննարկումը, որին առաջադրել է նախագահ Ջորջ Բուշը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA), առանձնակի ուշադրություն կդարձվի ապագա դեսպանի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարման հարցերում: Նախկինում Ջորջ Բուշը դեսպանի պաշտոնի համար Սենատին առաջադրել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որն արգելափակվեց սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Մենենդեսն արդեն իսկ հայտարարել է, որ եթե այս թեկնածուն եւս չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա կրկին վետո կկիրառի, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտող դեսպանը չի կարողանա արժանի կերպով ներկայացնել ԱՄՆ-ն Հայաստանում: Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց 2006թ.` 1915 թվականի իրադարձությունները հրապարակայնորեն ցեղասպանություն անվանելու համար եւ արդեն 18 ամիս է, ինչ Հայաստանում Վաշինգտոնի դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակովր հավատարմատարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |