Տոնոյանին Աֆղանստանում բացառիկ հատուկ վերահսկողական միջոցներ են ներկայացվել20 նոյեմբերի 2018 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ են ներկայացվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված RS զորքերի փոխհրամանատար, գեներալ ՍալվատորեԿամպոռեալեիիհետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում RS զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Գեներալ Կամպոռեալեն հատուկ շնորհակալություն է հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Աֆղանստանի պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակն ու հնարավոր զարգացումները, Աֆղանստանում հայ խաղաղապահների առաքելության հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Դավիթ Տոնոյանն առաջարկել է պաշտպանական բնագավառում փոխգործակցության խորացման համատեքստում դիտարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսումնառության հնարավորությունները և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |