«Շերեմետևոյում» ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները խոստացել են քննել 10 օրում![]() 21 նոյեմբերի 2018 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ռոսավիացիան հատուկ քննչական հանձնաժողով է ստեղծել, որը պետք է քննի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ՀՀ քաղաքացին մահացել է՝ ընկնելով ինքնաթիռի անիվների տակ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն` հավելելով, որ քննությունը 10 օր կտևի: «Իհարկե, անցկացվելու է»,-ասել է նա՝ պատասխանելով քննություն անցկացնելու մասին հարցին: «Ստեղծվել է հանձնաժողով: Քննության նպատակն է կանխել նման դեպքերն ապագայում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, թռիչքուղու վրա տղամարդու հետ բախված ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտին»: Ներադկոն չի ցանկացել մեկնաբանել միջադեպի պատճառները մինչև քննության ավարտը: ՀՀ քաղաքացին «Շերեմետևոյում» ընկել է ինքնաթիռի անիվների տակ: Նրան Մադրիդից արտաքսել են հայրենիք՝ Մոսկվայում կանգառով: Իսպանիայից Մոսկվա թռչելիս նա դեբոշ է հրահրել ինքնաթիռում: Ավելի ուշ պարզվել է, որ զոհը 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ-ն է: Թե ինչպես է ուղևորը հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |