Հարկային արտոնություններ՝ Armenia Airways-ին21 նոյեմբերի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող 6.67 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում: Ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 (Airbus A310-325) օդանավ և այժմ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահեստամասեր նշված օդանավերի համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր մոտ 6.67 մլրդ դրամի չափով ներդրում, որից ներմուծվող ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 178,1 մլն դրամ։ Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: Armenia Airways ավիաընկերությունը հիմնադրվել և գրանցվել է 2013 թվականին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |