Հրանտ Մարգարյան. Ասում են` միայն մենք ենք ընդդիմություն, սովոր են ամեն ինչ մոնոպոլիայի վերածել

Հրանտ Մարգարյան. Ասում են` միայն մենք ենք ընդդիմություն, սովոր են ամեն ինչ մոնոպոլիայի վերածել

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, որ ժողովուրդն է իր քվեով որոշելու` ով է ընդդիմություն, ով` իշխանություն:

Ըստ նրա` ում ժողովուրդը շատ ձայն է տալիս, դառնում է իշխանություն, մնացածը, որ մաս չեն կազմում կառավարությանը, լինում են ընդդիմություն:

«Այդ բաժանումն այնքան պարզ է: Սսում են` չէ, միայն մենք ենք ընդդիմությունը, սովոր են ինչ-որ բան մոնոպոլիայի վերածել: Բայց ինչ-որ առումով ճիշտ են ասում` մենք նրանց նման ընդդիմություն չենք լինի, մենք մեր նման ընդդիմություն կլինենք»,- ասել է Մարգարյանը:

Նա նշել է, որ Փաշինյանը կունենա քվեների մեծամասնությունը և կառավարություն կձևավորի:

«Մենք, ուզենք, թե չուզենք, ընդդիմություն ենք լինելու: Բայց մի բան էլ պարզ է` ամեն կուսակցությունն իր նման, իր ձևով, իր արժեհամակարգով, իր քաղաքական ուղեգծով, պետականության նկատմամբ ունեցած իր պատկերացումով, ազգի պայքարի մասին ունեցած իր պատկերացումով և հեռանկարով է ընդդիմություն լինելու: Մենք մեզ նման` Դաշնակցության նման ընդդիմություն ենք լինելու, նրանք էլ` Հանրապետականի նման: Բայց ասել, որ միայն մենք ենք, ծիծաղելի է»,- շեշտել է Մարգարյանը:

Ավելի վաղ Աժ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն սխալվում է՝ ասելով, որ միակ ընդդիմությունն են:

Նա նշել էր, որ ՀՅԴ-ն 6 ամսում 2-3 անգամ մտափոխվել է իր քաղաքական ճամբարի ընտրության հարցում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---