Արցախի նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ աշխատանքն ազգային խնդիրների լուծման հարցում22 նոյեմբերի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Արևմտյան ափի ներկայացուցիչների հետ: Նախագահը բարձր է գնահատել հայկական համագումարի գործունեությունը համազգային խնդիրների լուծման և Հայրենիք- Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ գոհունակությամբ նշելով Արցախի հետ համագործակցության բարձր մակարդակը: Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ հիսթերիայի առիթ է դարձել Ադրբեջանում: Ըստ այդ երկրի ԱԳՆ հայտարարության, Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ: Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |