Թրամփը սպառնում է ամբողջությամբ փակել Մեքսիկայի հետ սահմանը![]() 23 նոյեմբերի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանը մասնակիորեն փակելու մասին: Այդ մասին Թրամփը հայտնել է նոյեմբերի 22-ին: Թրամփը չի բացառրել որ սահմանը կարող է ընդհանրապես փակվել, եթե ԱՄՆ իշխանություններն «անվերահսկելի» համարեն ապօրինի ներգաղթյալների հետ կապված իրավիճակը: «Նման քայլը մեծ հարված կլինի Մեքսիկայի տնտեսությանը»,-հայտարարել է Թրամփը՝ հատուկ նշելով, որ հնարավոր չի լինի ավտոմեքենաներ առաքել ԱՄՆ վաճառքի համար, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ նախագահը նաև թույլ է տվել Մեքսիկայի հետ սահմանին ծառայող զինվորականներին ուժ կիրառել ապօրինի ներգաղթյալների դեմ, «եթե հարկ լինի»: «Այլընտրանք չունեմ»,-հավելել է նա՝ ասելով, որ թույլ չի տա, որ նրանք «զինվորների համեմատ առավելություն ստանան»: Սեպտեմբերի 13-ին մոտ 7000 մարդ է սկսել շարժվել Գվատեմալայից, Հոնդուրասից և Սալվադորից դեպի ԱՄՆ: Նրանց մեծ մասը Մեքսիկա է ժամանել ապօրինի ճանապարհով: ԱՄՆ նախագահը միգրանտների «ներխուժումը» Կենտրոնական Ամերիկայից գնահատել է որպես «ազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Ապօրինի միգրացիայի դեմ պայքարը նրա նախընտրական արշավի գլխավոր թեմաներից էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |