ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ և Իրանի միջև ԱՏԳ մասին համաձայնագիրը23 նոյեմբերի 2018 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսին Աստանայում և գործելու է 3 տարի: Այն նախատեսում է ԱՏԳ-ի ստեղծում ԵՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների սահմանափակ ցանկով: Ըստ համաձայնագրի, փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 1 տարուց, կողմերը պարտավորվում են բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագրի շուրջ: Փաստաթուղթը սահմանում է ԵՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելապես մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Համաձայնագրում արձանագրված են նաև վեճերի կարգավորման հիմնական մեխանիզմները: Ակնկալվում է, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ՝ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |