10 տարում Բելառուսը Ադրբեջանին $500 մլն զենք է վաճառել. Ցանկը հրապարակվել է24 նոյեմբերի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական 42.tut.by պարբերականը հոդված է հրապարակել Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին՝ ներկայացնելով նաև Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ցանկը: Ըստ պարբերականի, 10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել: Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: «Սա առաքված սպառազինության ամենևին էլ ամբողջական ցանկը չէ, որը Բելառուսը վաճառում է Ադրբեջանին: Մինսկը նաև առաքել է 60 միավոր ԶՀՄ-70 և անհայտ քանակի «Սկիֆ» հակատանկային համալիրներ: Բելառուսը նաև Ադրբեջանի համար կազմակերպել է ռազմական նշանակության բելառուսական ավտոմեքենաների՝ ՄԱԶ6317 և ՄԱԶ 5317-ի, հավաքում»,-ասվում է հրապարակման մեջ: Նշվում է նաև, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքվող ռազմական պայմանագրերի ծավալները, գործարքների գումարները շատ հաճախ գաղտնի են պահվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի ռազմարդյունաբերության կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինությունների առաքման և հակաօդային պաշտպանության ոլորտում փոխշավահետ փոխգործակցության զարգացման մասին: Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Մեկնաբանելով բելառուսական զենքի նոր խմբաքանակ Ադրբեջանին վաճառելու մասին հայտարարությունը՝ Փաշինյանն ասել է. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործաքրներն ուղղված ընդդեմ ՀՀ ազգային շահերի, և կարծում ենք, որ դրանք խաթարում են ՀԱՊԿ բովանդակությունը․․․ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |