Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա20 հունիսի 2008 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 23-ից 25-ը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Պաշտոնական այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդեւի, վարչապետ Վ. Պուտինի, Դաշնային Խորհրդի նախագահ Ս. Միրոնովի եւ Պետական Դումայի նախագահ Բ. Գրիզլովի հետ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: Մոսկվայում Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի հայկական սփյուռքի եւ Ռուսաստանյան փորձագիտական հանրության ճանաչված ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |