Սվիտալսկի. ՀՀ-ին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի24 նոյեմբերի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի, ապահովել արտահայտվելու և հավաքների ազատությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնի հասցնել ատելության խոսքը, քանի որ «այն սպանում է ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունի քաղաքական մշակույթի վրա»։ «Մենք հույս ունենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանին կհաջողվի հասնել քաղաքական մշակույթի բարձրագույն ստանդարտի», - ասել է Սվիտալսկին: Խոսելով քաղաքական գործիչների մասին՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ նրանք պետք է հասկանան՝ քաղաքական գործընթացներում խոսքն ավելի կոշտ է լինում, և եթե նրանք չեն կարող դա ընդունել, ապա ցանկալի է՝ զբաղվեն այլ գործով: Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |