Փաշինյան. Լիարժեք աջակցում եմ Արցախի իշխանությանը, այնտեղ հեղափոխության կարիք չկա

Փաշինյան. Լիարժեք աջակցում եմ Արցախի իշխանությանը, այնտեղ հեղափոխության կարիք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, ասել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։

«Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախի Հանրապետություն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---