Արցախն ու Մերձդնեստրը փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ կբացեն

Արցախն ու Մերձդնեստրը փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ կբացեն

PanARMENIAN.Net - Արցախն ու Մերձդնեստրը փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ կբացեն: Նոյեմբերի 23-ին Ստեփանակերտում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագիրը։

Նոյմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նախօրեին ստորագրված համաձայնագիրը:

Կողմերի գնահատմամբ՝ համաձայնագիրը կլրացնի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան և կարևոր քայլ կհանդիսանա տնտեսության ոլորտում կայուն փոխգործակցության հաստատման համար։

ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների և թե՛ պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջև, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների և համատեղ գործնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---