Ադրբեջանի մի շարք հասարակա-քաղաքական կազմակերպություններ պահանջում են դադարեցնել Ղարաբաղի հարցով բանակցությունները20 հունիսի 2008 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մի շարք հասարակա-քաղաքական կազմակերպություններ պահանջում են դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խաղաղ բանակցությունները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայամետ դիրքորոշումը եւ միջազգային կազմակերպությունների ճնշումը Ադրբեջանի վրա թույլ չեն տալիս շարունակել բանակցությունները»,- ասվում է Ղարաբաղի Ազատության կազմակերպության (ՂԱԿ) միջնորդությամբ ուրբաթ անցկացված հասարակա-քաղաքական կազմակերպությունների ժողովում ընդունված հռչակագրում:Հռչակագրում նշված է, որ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցնող բանակցությունները ուղված են նրան, որպեսզի ստիպեն Ադրբեջանին զիջումային խաղաղության գնալ: ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նագին գտնում է, որ «անհրաժեշտ է հրապարակել բանակցությունների վերջնաժամկետը, որից հետո Ադրբեջանը պետք է սկսի իր տարածքների ազատագրումը պատերազմով», հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |