Խորհրդարանական դիվանագիտությունը մեծ դեր է խաղում Հայաստանի եւ Բելգիայի հարաբերությունների զարգացման գործում20 հունիսի 2008 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Բյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշելով Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Բելգիայի Սենատի նախագահն իր հերթին նշեց, որ նախորդ գումարման բելգիական խորհրդարանի երկու պալատների նախագահներն էլ այցելել էին Հայաստան եւ ասաց, որ ինքը եւս մտադիր է բարձր մակարդակի վրա պահել միջխորհրդարանական հարաբերությունները: Զրուցակիցները քննարկեցին նաեւ Հայաստանի եւ Բելգիայի ներքաղաքական իրավաճակին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հագնուցալուծման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:ՀՀ արտգործնախարարի խնդրանքով Արման դե Դեկերը ներկայացրեց Իռլանդիայում հանրաքվերի արդյունքում Լիսաբոնյան պայմանագրի վավերացումը մերժելուց հետո ստեղծված իրադրությունը եւ դրանից դուրս գալու հեռանկարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |