Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է հայտարարվել27 նոյեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է մի շարք շրջաններում ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը: Նոյեմբերի 26-ին խորհրդարանի արտահերթ նիստում այդ որոշման օգտին է քվեարկել 276 պատգամավոր: Քվեարկությունից առաջ Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրություն է հայտարարվում Վինննիցայի, Լուգանսկի, Նիկոլաևի, Օդեսայի, Խարկովի և մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Ազովի և Կերչի ակվատորիայի ներքին ջրերում, գրում է Ինտերֆաքսը: Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին, վերոնշյալ շրջաններից բացի, հիշատակել է նաև Դոնեցկի և Զապորոժյեի շրջանները: Ռազմական դրությունը մտցվել է 30 օրով: Պորոշենկոն հստակեցրել է, որ ռազմական դրությունը կիրառվելու է միայն ցամաքային ագրեսիայի դեպքում: «Հենց որ ռուս զինվորը հատի Ուկրաինայի սահմանը, ես մի վայրկյան անգամ չեմ վարանի՝ ապահովելու համար ուկրաինական հողի պաշտպանությունը»: Ռազմական դրություն հայտարարելու կոչով Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը հանդես եկավ, երբ նոյեմբերի 25-ին ՌԴ սահմանապահ ծառայությունը կալանք դրեց Սև ծովում, Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի վրա: Ուկրաինական կողմը պնդում է, որ նավերն ուղղակի անցնում էին Կերչի նեղուցով: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարեց, որ նավերը «վտանգավոր զորաշարժեր էին կատարում և չէին արձագանքում ռուսական կողմի պահանջներին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |