«Արեւելյան գործընկերություն» նախագծի իրականացումը կարող է դադարեցնել վիզային ռեժիմը ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ

PanARMENIAN.Net - Եվրամիության 27 անդամ-պետությունների ղեկավարները հավանություն են տվել «Արեւելյան գործընկերություն» լեհ-շվեդական նախագծին: «Արեւելյան գործընկերություն» նախագիծը ենթադրում է ԵՄ-ի համագործակցություն ստեղծել Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, ինչպես նաեւ փորձագիտական մակարդակով Բելառուսի հետ: «Արեւելյան գործընկերություն» նախագծի իրականացումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է դադարեցնել վիազային ռեժիմը ԵՄ-ի եւ թվարկած երկրների միջեւ, ինչպես նաեւ ստեղծի ծառայությունների եւ ապրանքների առեւտրի ազատ գոտի, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---