Փաշինյան. Ինձ ասել են՝ Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է վերադարձնել $30 մլն-ը

Փաշինյան. Ինձ ասել են՝  Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է վերադարձնել $30  մլն-ը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Իջևանում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պետությանը վերադարձնել իր բանկային հաշիվներից մեկում եղած $30 մլն-ը:

Փաշինյանն ասել է, որ պետությունից ու քաղաքացիներից գողացվածը վերադարձվելու է անցումային արդարադատության միջոցով:

«Մարդիկ բողոքում են, որ չենք վերադարձնում երկիրը թալանած մարդկանց պատճառած վնասը պետությանը: Մենք կարող էինք անել դա ուժով, բայց դա ռեկետ կլիներ, ինչը ճիշտ չէ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետության նպատակը մարդկանց ոչ թե բանտեր լցնելը պետք է լինի, այլ նրանց թալանածը վերադարձնելը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում $30 մլն է հայտնաբերվել: Հաշիվը սառեցվել էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---