Փաշինյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր է ու ոչ էական

Փաշինյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր է ու ոչ էական

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ոչ էական է, քանի որ կան շատ ավելի էական հարցերը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և նույնսիկ ոչ էական հարց է։ Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը»,-Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ Հայաստանը ոչ թե վատթարացրել է որևէ մեկի հետ իր հարաբերությունները, այլ արձանագրել է «այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, ինչը ժառանգել է այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում»։

«Մենք, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ–ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները դաշնակիցների առաջ և դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար: Եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է և մեզ համար ստեղծելու են ավելի ու ավելի շատ խնդիրներ», - նշել է Փաշինյանը։

Նոյեմբերի 28-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը «կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ»,

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---