Տնտեսական արդյունքի հավասար բաշխում, պրոգրեսիվ հարկային համակարգ. ՀՅԴ-ի ծրագիրը30 նոյեմբերի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» նախընտրական ծրագրում ներկայացրել է տնտեսության զարգացման իր տեսլականը. մասնավորապես կուսակցությունն առանձնացնում է առաջանցիկ տնտեսական աճը, սոցիալական ներառականությունն ու արդարությունը, կայուն զարգացումը։ «Պետությունը չպետք է հանդես գա դիտորդի կարգավիճակում՝ տնտեսության կարգավորումը թողնելով «շուկայի անտեսանելի ձեռքին», այլ՝ պետք է արդյունավետ միջամտությամբ վերացնի շուկայական ձախողումները, մենաշնորհի առաջացումը, գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ անհրաժեշտության դեպքում տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերը ստանձնի»,- նշված է ՀՅԴ ծրագրում։ ՀՅԴ-ն առաջրկում է ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը։ «Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով հնարավոր է վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը։ Եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող համահարթեցումը՝ անկախ եկամուտի չափից, միասնական մեկ դրույքաչափի կիրառումը չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը»,- նշված է ծարգրում։ Պրոգրեսիվ հարկման քաղաքականությունը, ըստ կուսակցության, պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում։ Կարևորվում է ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև։ Ընթերցեք նաև՝ «50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն». Ինչ է խոստանում «Իմ քայլը»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |