Yandex-ի «Ալիսան» Ադրբեջանն անվանել է հայերի հողերի վրա ստեղծված արհեստական պետություն![]() 30 նոյեմբերի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում սկանդալ է բռնկվել Yandex ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։ Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», պատասխանում է. «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են միայն 1936 թվականին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ», հայտնում է Panorama.am-ը։ Պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է համացանցում ամենատարածված տեղեկատվությունը՝ Yandex որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից: Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևը սրա հետ կապված տեսաուղերձ է հղել Yandex-ին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն Վիքպեդիայում Ադրբեջանի էջից։ 2017-ի հոկտեմբերի 10-ին սկսեց գործել Yandex-ի ձայնային օգնականը ռուսալեզու հատվածի համար: Ալիսան կարողանում է տարբերակել խոսքը, որոշել հարցման նշանակությունն ու սինթեզել ձայնը: Նեյրոնային ցանցերի շնորհիվ Ալիսան կարող է հասկանալ և մշակել կիսատ արտահայտությունները, իմպրովիզացիա անել՝ հաշվի առնելով ասվածի համատեքստը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |