Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը Մոսկվայում քննարկելու են Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը23 հունիսի 2008 - 19:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը երեքշաբթի կայացած հանդիպմանը քննարկելու են Ղարաբաղի հակամարտության հարցերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Կրեմլին: «Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը անփոփոխ է մնում. հետայսու եւս աջակցել հակամարտության կողմերին փոխադարձ ընդունելի որոշում գտնելու հարցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Հայաստանի եւ ՌԴ ղեկավարները բանակցություններին նաեւ մտքեր են փոխանակելու միջազգային հարցերով:«Ենթադրվում է ընդգծել արտաքին քաղաքականության գործողությունների սերտ համակարգումը երկկողմանի եւ բազմակողմ հիմքերով, այդ թվում ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության լույսի ներքո»,- հավելել է գործակալության զրուցակիցը: Նշենք, որ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդուի հրավերով մեկնել է Մոսկվա պաշտոնական այցով: Պաշտոնական այցի շրջանակներում կայանալու են Սերժ Սարգսյանի հանդիպումները Դմիտրի Մդեվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի, Դաշնության խորհդրի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դնելու Անհայտ զինվորի հուշարձանին: Մոսկվայում Հայաստանի նախագահը կհանդիպի հայ Սփյուռքի ներկայացուցիչների եւ ռուսական փորձագիտական միության հայտնի գործիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |