Ադրբեջանը վտանգի տակ է դնում Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը23 հունիսի 2008 - 20:10 AMT PanARMENIAN.Net - «Խիստ դատապարտելի են քաղաքացիական բնակչության դեմ ոտնձգությունները, անմեղ մարդկանց սպանությունները եւ ընդհանրապես, իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական կողմի քայլերը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով հունիսի 18-ի միջադեպերը հայ -ադրբեջանական սահմանին, ինչի արդյունքում զոհվել է Չինարի գյուղի երկու բնակիչ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, մարտի սկզբին ԼՂ Մարտակերտի շրջանի միջադեպը, ս.թ. ապրիլից Հայաստանի չորս քաղաքացիներին վերադարձնելուց հրաժարվելը, Տավուշի մարզում հայ զինվորականի սպանությունը եւ հունիսի 18-ին Չինարի գյուղի երկու բնակիչների սպանությունը վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: «Հարց է ծագում, միգուցե դա՞ է ադրբեջանական կողմի նպատակը` նոր խոչընդոտներ ստեղծել բանակցությունների շարունակման համար», հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, դրա վկայությունն է նաեւ Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպությունների հնչեցրած պահանջը` դադարեցնելու բանակցային գործընթացը: «Հայտնի է, թե այդ կազմակերպությունների գործունեությունը որտեղից է ուղղորդվում: Ամեն դեպքում, այդ քայլերը մտահոգիչ են եւ դատապարտելի»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Տավուշի մարզի Չինար գյուղի մոտ ադրբեջանական դիրքերից գնդակոծության արդյունքում սպանվել են գյուղի երկու բնակիչ` Լեւոն Պետրոսյանն ու Ռաֆիկ Սողոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |