ԵԽԽՎ նախագահը հուլիսին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան24 հունիսի 2008 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Մեզ դեռեւս մտահոգում է իրավիճակը Հարավային Կովկասում»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման ընթացքում: Մասնավորապես նա նշել է հետընտրական վիճակը Հայաստանում եւ նախագահական ընտրությունների նախապատրաստումն Ադրբեջանում: ԵԽԽՎ ղեկավարը հաղորդել է, որ մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան ընթացիկ տարվա հուլիսին: «Ես մտադիր եմ այցելել նաեւ Վրաստան, որտեղ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի պատճառով»,-հայտարարել է Լուիս Մարիա դը Պուչը: Անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը, Լուիս Մարիա դը Պուչը հայտարարել է. «Միանգամայն բնական է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում մարդիկ տարբեր գաղափարներ ու հայացքներ ունեն: Կարեւորն այն է, որ վեճերը լուծվեն ժողովրդավարական միջոցներով, Եվրոպայի Խորհրդի արժեքներին համաձայն: Ես հուսով եմ, որ թուրքական հաստատությունները կկատարեն իրենց պարտավորություններն այդ ոլորտում: Սակայն մենք եւս պատասխանատու ենք այդ երկրին հստակ, ոչ երկիմաստ եվրոպական հեռանկար ցույց տալու առումով»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |