Ավստրալացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 5 դեկտեմբերի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ստորին պալատում լսումներ են անցել՝ նվիրված ՄԱԿ-ի Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 70-ամյակին նվիրված: Խորհրդարնի 7 պատգամավոր կողմ է արտահայտվել փաստաթղթի ընդունմանը, որտեղ առանձին խոսվում է նաև Հայոց ցեղասպանության մասին: «Բոլոր յոթ պատգամավորները հանդես են եկել հօգուտ փաստաթղթի: Նրանց մեծ մասը իր ելույթներում հորդորել է խորհրդարանին, որպեսզի Ավստրալիան, որպես ՄԱԿ-ի Կոնվենցիան առաջիններից մեկը վավերացրած երկիր, պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը: Նշվում է նաև, որ հայկական ծագումով ավստրալացի պատգամավոր Թիմ Ուիլսոնը, որի նախաձեռնությամբ է փաստաթուղթը ներկայացվել քննարկման, հայտարարել է, որ խիստ հիասթափված է այն փաստից, որ մինչ օրս Ավստրալիայի օրենսդիր մարմինը չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարան) առաջին անգամ քննարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկը 2018-ի հունիսի 25-ին: Ճանաչման վերաբերյալ առաջարկին սատարել էին Հյուսիսային Սիդնեյը ներկայացնող պատգամավոր Թրենտ Ցիմերմանն ու Բենելոնգը ներկայացնող պատգամավոր Ջոն Ալեքսանդրը: Ըստ առաջարկի, Ավստրալիան պետք է ճանաչի նաև «այն ժամանակվա նորաստեղծ Ավստրալական ընկերակցության արտակարգ հումանիտար ջանքերն, ուղղված Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերին և այլոց, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում հույների և ասորիների աջակցությանը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |