Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են «բարդ հարցեր, այդ թվում Ղարաբաղի հակամարտությունը»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները մտադիր են գրանցել երկու երկրների ապրանքաշրջանառության էական աճ: «Ապրանքաշրջանառությունը էապես աճել է, սակայն ես առաջարկում եմ, որպեսզի առաջիկա երկու տարիների ընթացքում այդ թիվը սկսի հաշվարկվել ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարներով»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդարձակ կազմով հայ-ռուսական բանակցություններին Կրեմլում: «Դրանք լավ մտադրություններ են, եկեք միասին աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:



Մեդվեդեւը հայտնել է, որ ռուսական ներդրումները Հայաստանում գերազանցել են 1 մլրդ դոլարը, կազմելով 1,2 մլրդ դոլար, եւ դա լուրջ հիմք է առեւտրա-տնտեսական համագործակցության համար: Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացումը, քաղաքական հարցեր, «բարդ հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»: «Առաջարկում եմ կենտրոնանալ առեւտրա-տնտեսական գործերի վրա»,- ասել է Մեդվեդեւը: Նա նշել է, որ «շատ լուրջ առաջընթաց է նկատվում»: Մեդվեդեւի խոսքերով, վերջին ամսիներին ապրանքաշրջանառության աճը կազմել է երկու երրորդը: «Թիվը մոտենում է միլիարդին»,- հավելել է նա: Հայաստանի նախագահը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ «երկկողմանի հարաբերությունները միշտ կզարգանան վերընթաց», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---