ՎիվաՍել-ՄՏՍ-ում սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է 5 դեկտեմբերի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2018-ի դեկտեմբերի 1-23-ը ներառյալ գնելով ցանկացած սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդները ստանում են հնարավորություն մասնակցելու խաղարկությանը և շահելու 19 iPhone SE 32 ԳԲ, 19 Honor 9 Lite և 19 Samsung Galaxy J3 (2017) սմարթֆոններից մեկը: Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից: Գործարքը կատարելուց հետո անհրաժեշտ է պահպանել ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը), ինչպես նաև գնված սմարթֆոնը: Առաջարկը գործում է և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով սմարթֆոն ձեռքբերելու դեպքում: Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2018-ի դեկտեմբերի 3-ից մինչև 2018-ի դեկտեմբերի 24-ը: Նշված ժամանակահատվածում շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ և կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը: Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին: Խաղարկության կանոններին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում: Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացմանքարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը(վաճառքի անդորրագիրը): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |