Ավստրիացի քաղաքական գործիչ. Թուրքիան եւ Ռուսաստանը ոչ մի կապ չունեն Եվրոպայի հետ25 հունիսի 2008 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ հասկանում, թե ինչպես է թույլատրվել Թուրքիայի եւ Ռուսաստանի հավաքականների մասնակցությունը Եվրոպա-2008 առաջնությանը: Այս երկու երկրները ոչ մի առնչություն չունեն Եվրոպայի հետ»,-հայտարարել է ծայրահեղ աջ ավստրիացի քաղաքական գործիչ Յորգ Հայդերը: Նրա խոսքերով, այդ թիմերը կարող են հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: «Սակայն թուրքերի համար Եվրամիության դռները պետք է փակ մնան: Ես չեն հավատում, որ թուրքերը կարող են ընդունել Եվրոպայի նորմերն ու մշակույթը: Մեր արմատները չափազանց տարբեր են, եւ դա ակնհայտ է»,-ասել է նա, գրում է Corriere della Sera-ն: Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Իսպանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Թուրքիայի հավաքականները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |