ՀՀ-ն 2019-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը. Պուտինը հաջողություն է մաղթել

ՀՀ-ն 2019-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը. Պուտինը հաջողություն է մաղթել

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները: Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նշել է, որ 2019-ին նախագահությունը ԵՏՄ-ում անցնում է Հայաստանին:

«2019-ին նախագահությունը ԵՏՄ-ում կստանձնի Հայաստանը: Կցանկանայի հաջողություն մաղթել մեր հայ բարեկամներին»,-ասել է Պուտինը՝ խոսքը փոխանցելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Rusarminfo-ն:

Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է ստանձնել նախագահությունը կազմակերպությունում: Նա նշել է, որ ապրանքաշրջանռությունը երկրների միջև աճում է, Հայաստանի աջակցությունն է հայտնել միության թվայնացման քաղաքականությանը, ինչպես նաև պատմել է ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Նիստին ելույթներ են ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենեբեկովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---