Վարդենիս-Սոթք ճանապարհը հիմնանորոգվել է

Վարդենիս-Սոթք ճանապարհը հիմնանորոգվել է

PanARMENIAN.Net - Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը հիմնանորոգվել է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործում՝ սառը վերամշակման եղանակով, ինչի վրա էլ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։ Իրականացվել են նաև կողնակների, իջատեղերի, մուտքերի կառուցման, ճանապարհային նշանների, արգելափակոցների, ազդանշանային սյուների տեղադրման աշխատանքներ, կատարվել են գծանշումներ։

Ճանապարհը որակով և նախանշված ժամկետից շուտ հիմնանորոգել են «Կամավոր» ընկերության ճանապարհաշինարարները: Աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 15-ին և ավարտվել նոյեմբերի վերջին՝ պայմանագրով նախատեսված դեկտեմբերի 15-ի փոխարեն։

Շինարարական որոշ լուծումների արդյունքում շինարարներին հաջողվել է կատարել նաև տնտեսում. նախատեսված 688 մլն-ի փոխարեն ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ծախսվել է 683 մլն դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---